Armenian 10

  • ㆍISBN : 9788928209729
  • ㆍPages : 477

ԽՈՐԱՆԸ. Հիսուս Քրիստոսի Իրական Պատկերը (Ⅱ)

Paul C. Jong

Ինչպե՞ս կարող ենք ճանաչել ճշմարտությունը, որը պահված է խորանի մեջ: Այս հարցին ճիշտ պատասխանել մենք կարող ենք միայն իմանալով ջրի և Հոգու ավետարանը, որը հանդիսանում է խորանի էությունը: Կապուտակ, ծիրանագույն և կարմիր բրդե թելերը և ոստայնագործ քաթանը, որից պատրաստված են խորանի սրահի դարպասների վարագույրները, իրականում իրենցից խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի գործերը Նոր Կտակարանի ժամանակում: Գործեր, որոնցով նա փրկեց մարդկությանը մեղքից: Այսպիսով, խորանի մասին հին կտակարանային Խոսքը և Նոր Կտակարանային Խոսքը սերտորեն միահյուսված են իրար, որքանով որ սերտորեն միահյուսված են ազնվական ոստայնագործ քաթանի թելերը: Ցավոք, այս ճշմարտությունը երկար ժամանակ թաքնված էր քրիստոնյաներից, ովքեր ձգտում էին ճշմարտության ճանաչողությանը: Հիսուսը գալով այս երկիր՝ մկրտվեց Հովհաննեսի կողմից և թափեց Իր արյունը Խաչի վրա: Չհասկանալով ջրի և Հոգու ավետարանը և չհավատալով նրան՝ մեզանից ոչ ոք երբևէ չի ճանաչի ճշմարտությունը, որը պահված է խորանում: Մենք արդեն պետք է ճանաչենք այդ ճշմարտությունը և հավատանք նրան: Մենք բոլորս պետք է ճանաչենք և հավատանք այն ճշմարտությանը, որը բացահայտվում է կապուտակ, ծիրանագույն և կարմիր թելերի և ոստայնագործ քաթանի մեջ, որից գործված էին խորանի սրահի դարպասների վարագույրները:
livre audio
undefined
En raison du COVID-19 et l'interruption du service postal international,
nous avons suspendu temporairement notre "service gratuit de livres imprimés".
Au vu de cette situation, nous ne sommes pas en mesure de vous envoyer les livres actuellement.
Priez que cette pandémie cesse rapidement et que le service postal reprenne.