Բոլոր քրիստոնյաները պետք է ամուր մնան ջրի և Հոգու ավետարանաի հավատքի մեջ: Բոլորս պետք է հասկանանք ջրի և Հոգու ավետարանը Հին Կտակարանի Խորանի համակարգի լույսի ներքո: Մենք նաև պետք է համոզված լինենք, որ հավատքով ստացել ենք մեղքերի թողություն: Եթե դեռ չունեք նման հավատք, ապա ստացեք այն որքան կարելի է շուտ:
Դուք պետք է առաջին հերթին ստանաք մեղքերի թողություն, եթե ուզում եք, որ Սուրբ Հոգին կենա ձեր սրտում: Դրա համար պետք է հավատաք Աստծո արդարությանը, որն իրականացրեց Աստված: Սա է Սուրբ Հոգի ստանալու միակ միջոցը: