Մեկնաբանություններ և քարոզներ Հայտնության գրքի վերաբերյալ - ՄՈ՞Տ Է ԱՐԴՅՈՔ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻ, ՄԱՐՏԻՐՈՍՈՒԹՅԱՆ, ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ և ՀԱԶԱՐԱՄՅԱ ԹԱԳԱՎՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ (II)
Paul C. Jong
Շատ քրիստոնյաների մեծամասնությունը հակված են Մեծ Նեղությունից առաջ հափշտակության տեսությանը: Քանի որ նրանք հավատում են, որ սրբերը հափշտակվելու են նախքան Մեծ նեղությունների գալը, ապրում են կրոնական պարապ ինքնագոհ կյանքով:
Սակայն ճշմարտությունը կայանում է նրանում, որ սուրբերի հափշտակությունը տեղի կունենա Մեծ Նեղության յոթամյա ժամանակահատվածի առաջին երեք ու կես տարիները լրանալուն պես: Այսինքն, երբ բոլոր վեց պատուհասները գան, հակաքրիստոսը կհայտնվի համաշխարհային քաոսի կենտրոնում և կլինի վերստին ծնված սրբերի հափշտակությունը, երբ փչի յոթերորդ փողը: Հենց այս ժամանակ Քրիստոսը կիջնի Երկնքից և կլինի վերստին ծնված սրբերի հարությունը և հափշտակությունը (1 Թեսաղոնիկեցիս 4:16-17):
Այդ ժամանակ բոլորը կանգնած կլինեն իրենց կյանքի հավիտենական խաչմերուկում: Արդարները վերստին ծնվելով ջրի և Հոգու ավետարանի հավատքից՝ հարություն կառնեն և կհափշտակվեն և կդառնան Հազարամյա Թագավորության և հավիտենական Երկնային Թագավորության ժառանգները, իսկ մեղավորները, ովքեր չեն կարողանա մասնակցել առաջին հարությանը, կկրեն Աստծո ուղարկած յոթ թասերի պատուհասները ու կգնան հավիտենական դժոխք:
Դրա համար դուք պետք է հեռու մնաք կեղծ վարդապետություններից ու աշխարհի կիրքերից և մտնեք Աստծո Ճշմարիտ Խոսքի մեջ: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դուք կարդալով ջրի և Հոգու ավետարանի իմ գրքերի շարքը՝ կազատվեք ձեր բոլոր մեղքերից և առանց վախի կդիմավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսին: